Անպատասխան չի մնա․ ՌԴ ԱԳՆ-ի զգուշացումն Արևմուտքին
ՌԴ-ում ամերիկյան ունեցվածքի առգրավման մեխանիզմը դեռևս գործնականում չի կիրառվել, սակայն ԱՄՆ իշխանությունների կողմից ռուսական ակտիվների առգրավման դեպքում Մոսկվան կգործի փոխադարձության սկզբունքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին, որի խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ հակառուսական գործողությունները, որոնք կապված են ակտիվների առգրավման փորձերի հետ, անպատասխան չեն մնա։
«Օտար ինքնիշխան սեփականության հետ «փորձերի» հետևանքները զգայուն կլինեն «հավաքական Արևմուտքի» համար։ Գործելու ենք փոխադարձության սկզբունքին լիովին համապատասխան»,- հայտարարել է նա։
Դիվանագետը նշել է, որ ֆորմալ տեսանկյունից ԱՄՆ-ում ռուսական սուվերեն ակտիվները ոչ թե առգրավվել են, այլ արգելափակվել: Մոսկվան պահպանում է այդ միջոցների անվանական սեփականությունը։
«Ելնելով դրանից՝ կառուցում ենք մեր հակապատժամիջոցային գիծը»,- հավելել Է Բիրիչևսկին։
Մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով ռուսական դատարաններին իրավունք էր տրվել օգտագործել ԱՄՆ-ի գույքը ռուսական ակտիվների բռնագրավումից վնասը փոխհատուցելու համար: Խոսքը ռուս իրավատերերին իրավունքների ամբողջական փոխանցման մասին է։
Պետդումայում հրամանագիրն անվանել են բնական որոշում՝ ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ քաղաքականության։ Մինչ այդ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, որը թույլ է տալիս առգրավել ռուսական ակտիվները և օգտագործել դրանք Ուկրաինային օգնելու համար, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ը միջոցներ առգրավելու որևէ փորձ չի արել:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...