Ալիևը հավատարիմ է կեղծված ընտրություններով իր իշխանությունը երկարաձգելու ավանդույթին․ Ադրբեջանի ազգային խորհուրդ
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Խորհրդի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 1-ին ընտրությունների նշանակումը հակասահմանադրական էր, դրանք անցկացվել են ազնիվ քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում: Ընտրական օրենսդրության փոփոխությունների ուղղությամբ իշխող ռեժիմի շահերին համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել:
Իշխանությունները թույլ չեն տվել ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական առաքելություն իրականացնել ընտրություններում և արգելել են Վեհաժողովի 76 անդամների մուտքն Ադրբեջան:
Խորհրդի տվյալներով՝ ընտրություններն անցկացվել են 13-ի լրագրողների ձերբակալությունների և բանտարկության ֆոնին, ովքեր ունեցել են ընտրությունների լուսաբանման մասնագիտական փորձ, ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, իսկ նրանք, ովքեր եկել են քվեարկելու, ներգրավվել են վարչական ռեսուրսի միջոցով:
«Իլհամ Ալիևը հավատարիմ է մնացել կեղծված ընտրությունների միջոցով իր իշխանությունը երկարաձգելու ավանդույթին։ Այդ պատճառով Ազգային խորհուրդը որոշել է բոյկոտել կեղծված ընտրությունները», - ասված է խորհրդի հաղորդագրության մեջ։
Ազգային խորհուրդը կոչ է անում ժողովրդին ակտիվորեն պայքարել նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, իսկ միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների կեղծ արդյունքները, ինչպես նաև դատապարտել ընտրակեղծիքների գործընթացը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...