Բաքուն անհանգստություն է հայտնում Մեծամորի ատոմակայանի առնչությամբ
Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։ Այս մասին Էլնուր Սոլթանովը նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում։
Նա հայտարարել է, թե «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին», և շեշտել՝ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։
Օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։
Հայկական ատոմակայանը, սակայն, արդեն երեկ կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։
«Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - վստահեցրել է Տարածքային կառավարման նախարարությունը։
Հայաստանի ատոմակայանն արտադրում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Արդիականացման ու վերազինման հերթական փուլից հետո այն կարող է գործել մինչև 2036 թվական։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է. ԶԼՄ
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...