Ադրբեջանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններում
Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» (Նոր Ադրբեջան) ներկայացուցիչները մեծամասնություն են ստանում 7-րդ գումարման խորհրդարանում՝ կիրակի օրը կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով։
Այսպիսին են Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ամերիկյան Oracle խորհրդատվական խմբի կողմից անցկացված exit poll-ի տվյալները։
Oracle խորհրդատվական խումբը կիրակի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իր էքզիթ փոլի արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները հաղթում են 125 ընտրատարածքներից 63-ում։
Նոր գումարման խորհրդարան է անցնում նաեւ անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
Oracle խորհրդատվական խումբը exit poll է անցկացրել 875 ընտրատեղամասերում։
Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են ժամը 19:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու կործանվեց Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռը. Իրանի ԶՈւ ԳՇ–ն հայտնել է պատճառները
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նշել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները։Փորձագետները լիովին բացառ...
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ փաթեթը․ Վահան Կոստանյան
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
ԵՄ-ն հայտարարել է Վրաստանի եվրաինտեգրման դադարեցման մասին՝ ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի պատճառով
Եվրամիությանը (ԵՄ) Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կասեցվել է։ Այս մասին ասված է քաղաքատնտեսական ասոցիացիայի...