«Ինչու՞ չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում. որովհետև խաղաղություն չկա». վարչապետ
Հայաստանից արտագաղթողների մի հսկայական մասը նրանք են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի նկատառմանն այն մասին, որ վերջին երեք ամսիների ընթացքում շուրջ 23 հազար արցախցի արտագաղթել է Հայաստանից։
«Մենք կոչ ենք անում Արցախից բռնի տեղահանվածներին՝ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մենք ուզում ենք, որ նրանք չարտագաղթեն։ Ինչու՞ չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում. որովհետև խաղաղություն չկա»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Խաղաղության օրակարգը նաև դրա համար է։
«Սա ֆորպո՞ստ է, թե մի երկիր, որը պետք է հնարավոր դարձնի իր քաղաքացիների կյանքն իր ինքնիշխան տարածքում։ Մենք երկրորդ հայեցակարգն ենք որդեգրել։ Մենք այդքան խելոք չէինք, որ մինչև ցնցումներն այդ գիծը որդեգրիենք, մինչև 2018 թվականը մենք՝ որպես պետություն, վաղուց անցած ենք եղել «անդառնալիության կետը»»,–նշեց նա։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են դեսպանատները մերժում անձնագրի 070 կոդով քաղաքացիների վիզաների ստացման դիմումները, Փաշինյանը պատասխանեց, որ խնդրի մասին երեկ է տեղեկացել, և դեռևս չի կարող արձագանքել, քանի որ պատճառների մասին տեղյակ չէ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
Փաշինյանը պետք է պատասխանատու լինի ոչ միայն հայտարարածի, այլև դրա հետևանքների համար. Զախարովա
Պարբերաբար կարդում եմ պաշտոնական Երևանի հայտարարությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին վերաբերող հայտարարությունները․ ճեպազրույ...