ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կռահում եմ՝ գնալու ենք մարզեր, մեկը սիրուն ներկած սպանդանոցի դեմը տխուր մեզ է սպասելու. Փաշինյան
Անկախ նրանից՝ կառավարությունն ինչ աջակցություն է ցուցաբերում, սա բիզնես է եւ յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ իր բիզնեսի պատասխանատուն ինքն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստում սպանդանոցների գործունեության վերաբերյալ հերթական ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հիմա կռահում եմ, որ մենք այդպիսի դեպքեր էլ ենք ունենալու, գնալու ենք մարզեր, մեկ էլ տենալու ենք, որ սիրուն, ներկած շրջիկ սպանդանոցը դրած, մի քաղաքացի տխուր դեմը կանգնած է եւ սպասում է մեզ: Գնալու ենք ասելու ենք՝ ի՞նչ կա, ասելու է՝ չի աշխատում, պահանջարկ չկա: Մենք բացատրելու ենք՝ եղբայր, դա քո բիզնեսն է, մենք ինչով ասես աջակցել ենք: Բիզնեսի հետագա եկամտաբերություն ապահովելը քո խնդիրն է: Դու այնպիսի ծառայություն պետք է առաջարկես, որ գյուղացին գա: Մարդկանց թվում է, որ եթե մենք աջակցության ծրագիր ենք անում, փողը տալիս ենք, քիչ է մնում ասեն՝ եկեք իմ սպանդանոցը աշխատացրեք, ես էլ տանն եմ, երբ պետք է, եկեք իմ եկամուտը տվեք ինձ, գնացեք ձեր գործերով: Սա հետաքրքիր մտածողություն է»,-ասաց Փաշինյանը:
Նա կրկնեց, որ բիզնեսը ռիսկ է եւ դա բացառապես բիզնես անողի ռիսկն է. «Մեկին թվում է, որ եթե ինքը բիզնես ստեղծեց ու սնանկացավ, կառավարությունն է մեղավոր: բայց որ բիզնես է ստեղծում ու միլիոններ է աշխատում, ոչ մեկը չի ասում՝ կառավարություն ջան,. Շնորհակալություն: Մենք չենք էլ ուզում, եթե հարկերը տալիս է, դա շնորհակալության ամենալավ ձեւն է»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին էլ պետք է 8000 դրամի ներկ առնի, հարևաններով փողոցի ցանապատները ներկեն. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում դպրոցների ու հասարակական շինությունների արտաքին տեսքի սպասարկումը։ Այդ մասին ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եղբա՛յր, քո տան դիմացի ձյունը դու պետք է մաքրես, ո՞վ ուրիշ պետք ա մաքրի». Փաշինյան
«Եթե պետությունը մի քանի միլիոն ներդրում է կատարում և, օրինակ, ճանապարհ է կառուցում, ապա քաղաքացին էլ պետք է ներդրում ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցութ...