Քաղաքականություն

Առգրավվել են Դուրովի բոլոր անձնագրերը. նա 5 երկրի քաղաքացի է

Առգրավվել են Դուրովի բոլոր անձնագրերը. նա 5 երկրի քաղաքացի է
«Բոլոր անձնագրերը, որոնք եղել են նրա մոտ, հետաքննության ընթացքում առգրավվել են, այսինքն՝ նա չունի Ֆրանսիայից օդային, ծովային կամ ցամաքային ճանապարհով հեռանալու հնարավորություն»,– ռուսական…

«Բոլոր անձնագրերը, որոնք եղել են նրա մոտ, հետաքննության ընթացքում առգրավվել են, այսինքն՝ նա չունի Ֆրանսիայից օդային, ծովային կամ ցամաքային ճանապարհով հեռանալու հնարավորություն»,– ռուսական լրատվամիջոցներին ասել է Փարիզի և Նիցցայի փաստաբանների միության անդամ Իրինա Սիդորովան։


Telegram-ի համահիմնադիրը չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է։


Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին։ Փարիզի դատախազությունն ավելի ուշ հայտնել է, որ նա կալանավորվել է հուլիսի 8-ին «անունը չհրապարակված անձի նկատմամբ» հարուցված գործի շրջանակներում՝ կապված 12 հանցագործություն կատարելու կասկածանքի հետ:


Մասնավորապես, Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են Դուրովի մասնակցությունը համացանցում անօրինական գործունեության մասին տվյալներ թաքցնելու մասով․ բացի այդ, Փարիզում կարծում են, որ նա, իբր կարող է «մասնակից» լինել այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիայի տարածումը և թմրանյութերի վաճառքը: Նա նաև կասկածվում է մեսենջերին օրինական պահանջներ ներկայացրած իշխանությունների հետ չհամագործակցելու մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250