Նման որոշումներն անկասկած լուրջ վնաս կհասցնեն եվրոպացի սպառողների շահերին. Պեսկով
ՌԴ–ից գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարացնելու Կիևի որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օգոստոսի 27–ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի երկարաձգի ՌԴ–ի հետ գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։
«Ուկրաինական կողմի նման որոշումներն անկասկած լուրջ վնաս կհասցնեն եվրոպացի սպառողների շահերին` նրանց, ովքեր նախկինի պես ցանկանում են ավելի երաշխավորված, տնտեսական առումով ավելի մատչելի ռուսական գազ ձեռք բերել այլ ապրանքների համեմատ, որոնք նախևառաջ հասնում են հավանաբար ԱՄՆ–ից։ Նրանք ստիպված կլինեն պարզապես ավելի շատ վճարել` այդպիսով իրենց արդյունաբերությունը պակաս մրցունակ դարձնելով», – ասել է Պեսկովը։
Հուլիսին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումները Եվրոպա նաև 2024 թվականից հետո` պայմանով, որ Կիևը որոշում կկայացնի համաձայնագիրը երկարաձգելու մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծել էր Մոսկվայի պատրաստակամությունը` էներգետիկայի ոլորտում համագործակցել այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են դրանում։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...