ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ոչ միայն ՀԷՑ-ի, այլեւ «Վեոլիա ջրի» դեմ․ «Հրապարակ»
«ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ոչ միայն ՀԷՑ-ի, այլեւ «Վեոլիա ջրի» դեմ։ Անցած շաբաթ կուսակցական հավաքի ժամանակ, երբ քննարկվում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած ոլորտը, մի քանի շարքային ՔՊ-ականներ, մեր աղբյուրի տպավորությամբ, կազմակերպված բողոքել են հաճախակի դարձած հոսանքազրկումներից եւ ջրանջատումներից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Ոմանք ուղիղ խոսել են այս ոլորտներում տիրող մենաշնորհի մասին, իսկ ՀԷՑ-ի դեպքում` ՌԴ քաղաքացու պատկանելու, եւ առաջարկել են այդ ոլորտները պետական կառավարման հանձնել։ Բայց ներկաներից ոմանք կողմ են արտահայտվել մասնավորի կառավարմանը՝ կարծիք հայտնելով, որ հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեն, եւ անգամ չենք ունենա այն, ինչ այսօր ունենք: Բայց թեման իր «տրամաբանական» ավարտին չի հասել, եւ միասնական տեսակետ չի ձեւավորվել։
Ինքը` Փաշինյանը, ձեռնպահ է մնացել կարծիք հայտնելուց: Իսկ հոսանքազրկումների վերաբերյալ նախարարը պարզաբանել է, որ դա պայմանավորված է արեւային կայանների արտադրած էներգիայով, որը մտնում է ՀԷՑ, նոր բաշխվում, երբեմն հոսանքի ավելցուկի պատճառով սարքերը չեն դիմանում, ու այդ պատճառով էլ հոսանքազրկումներ են լինում։ Այդուհանդերձ, թեման հաջորդ օրերին արդեն դարձրին հանրային քննարկման հարց` ՔՊ-ի «քաղհասարակությունը»` ի դեմս Դանիել Իոաննիսյանի, միացավ արշավին, ապա ՔՊ-ի ՄԻՊ-ը եւ մի խումբ օգտատերեր սկսեցին գրառումներ անել ՀԷՑ-ի դեմ պայքար սկսելու մասին»։
Մանրամասները սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար 1 անձ է ձերբակալվել։ S...