Ֆրանսիան դեռ մնում է առանց վարչապետի. որն է պատճառը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն երրորդ օրն է՝ երկարաձգել է կուսակցությունների ղեկավարների հետ բանակցությունները նոր կառավարություն ձևավորելու շուրջ։
Միևնույն ժամանակ Մակրոնը մեծ քննադատության է արժանացել, քանի որ օգոստոսի 26-ի երեկոյան բացառել է, որ վարչապետի պաշտոնում կնշանակի «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի թեկնածուին։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։«Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը հաղթել էր հուլիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն քանի որ չէր ստացել բացարձակ մեծամասնություն, չի կարողացել միայնակ կառավարություն կազմել։
Օգոստոսի 27-ին սոցիալիստների և կանաչների ղեկավարները հայտարարել են, որ չեն մասնակցի Մակրոնի հետ հետագա բանակցությունների երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար։ Նրանք իրենց աջակիցներին կոչ են արել խաղաղ ցույցեր անցկացնել։Ֆրանսիայի վարչապետը ընտրություններում Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիայի պարտությունից հետո հրաժարական է տվել, որից հետո երկիրը չի կարողանում կառավարություն ձևավորել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտահերթ ընտրություններ էր նշանակել ժամկետից երեք տարի շուտ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի ծայրահեղ աջերի հաղթանակից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է. ԶԼՄ
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...