Telegram-ի թիմը հայտարարություն է տարածել
Telegram-ի թիմն առաջին անգամ մեկնաբանել է հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումը՝ նշելով, որ Telegram-ը պահպանում է ԵՄ օրենքները՝ ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը։
«Հարթակի ղեկավարումը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է։ Աբսուրդ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են չարաշահումների համար։
Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի, և նա հաճախ է շրջագայում Եվրոպայում։ Գրեթե 1 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում օգտագործում է Telegram-ը որպես հաղորդակցության միջոց ու որպես կենսական տեղեկատվության աղբյուր։
Մենք սպասում ենք այս իրավիճակի շտապ հանգուցալուծմանը։ Telegram-ը բոլորիդ հետ է»,- ասված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
ՀՀ քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է հետևյալ պատճառով․ պարզաբանում ԱԳՆ-ից
Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստան...
Նիկոլ Փաշինյանն ու պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։ Նրա ընտանիքի անդամներին...
« Պուտինը այդ ամենը չի կարող վերադարձնել. նա պարզապես ժամանակ չի ունենա». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի զիջի տարածքներ հանուն խաղաղության։ Նա նաև ընդգծել է, որ չ...