Քաղաքականություն

Նույնիսկ Շեյթանը չէր մտածի. Քադիրովը` Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցին արգելելու մասին

Նույնիսկ Շեյթանը չէր մտածի. Քադիրովը` Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցին արգելելու մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «խելագարություն» է անվանել Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելելու մասին որոշումը։ Այս մասին նա խոսել է լրագրող Պավել Զարուբինի հետ…

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «խելագարություն» է անվանել Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելելու մասին որոշումը։ Այս մասին նա խոսել է լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։


 «Ընդհանուր առմամբ, սա խելագարություն է։ Նույնիսկ Շեյթանը չէր կարող նման բան մտածել, ոչ միայն մարդը», - ասել է Քադիրովը:


Նա նաև ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները «ոչնչի մասին չեն մտածում» և կատարում են Արևմուտքի պատվերները։


 «Նրանց հետ ինչ-որ բանի շուրջ բանակցելու մասին անգամ չարժե խոսել»,- նկատել է Չեչնիայի ղեկավարը։


 Բացի այդ, Քադիրովը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան ցանկացած պահի կարող է հարձակվել Ռուսաստանի վրա, ուստի հակամարտությանը պետք է վճռականորեն վերջ դրվի։

Նմանատիպ հոդվածներ

Մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը. Փաշինյանը` Զելենսկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Անկախության օրվա առթիվ: Ուղե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250