Մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը. Փաշինյանը` Զելենսկիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ամենայն բարիք»:
Նմանատիպ հոդվածներ
Պատրիարք Կիրիլը դիմել է կրոնական առաջնորդներին և միջազգային կազմակերպություններին
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շաբաթ դիմել է տեղական ուղղափառ եկեղեցիների ղեկավարներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին...
Քաղաքապետի որոշմամբ` Երևանում ինքնաշեն կառույց է օրինականացվել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հիմք ընդունելով ՀՀ...
Նույնիսկ Շեյթանը չէր մտածի. Քադիրովը` Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցին արգելելու մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «խելագարություն» է անվանել Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելելու մա...
Մինսկը չի ստացել Կիևի խնդրանքը՝ զորքերը դուրս բերելու Ուկրաինայի սահմանից. Բելառուսի ԱԳՆ
Ուկրաինան պաշտոնապես չի դիմել Բելառուսի իշխանություններին՝ զորքերը սահմանից դուրս բերելու խնդրանքով, ասել է Բելառուսի ար...