ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է Ռուսաստանի խոշորագույն «Կովկաս» ուղեւորատար նավահանգստի վրա

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է Ռուսաստանի խոշորագույն ուղեւորատար նավահանգիստներից մեկի լաստանավի վրա՝ Սև ծովի «Կովկաս» նավահանգստում:


Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են վառելիքի բաքերով երկաթուղային լաստանավին, որը գտնվում է Ռուսաստանի խոշորագույն ուղևորատար նավահանգիստներից մեկում ՝ «Կովկաս» - ում: Այս մասին հայտարարել են Կուբանի օպերշտաբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն։


Հարձակման ժամանակ «Կովկաս» նավահանգստում գտնվել է վառելիքով բեռնված 30 վառելիքի բաք, որում գտնվել է 5 մարդ, հայտնում է Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկի շրջանի ղեկավարը:


Այս պահին ճշտվում է հինգ մարդու ճակատագիրը։ Բռնկվել է հրդեհ՝ բարդության 3-րդ աստիճանով։


Ստացած վնասի հետևանքով լաստանավը խորտակվել է։ Բուն նավահանգստի տարածքում հրդեհի օջախներ չկան։


«Կրասնոդարի երկրամասի տարածքում ահաբեկչության հերթական փորձը կատարել է Կիեւի ռեժիմը. հարձակման է ենթարկվել «Կովկաս» նավահանգստում վառելիքային ցիստեռններով երկաթուղային լաստանավը։ Տեղում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունները: Հրդեհի մակերեսը և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են», - հայտնել են օպերշթաբի ներկայացուցիչները։


Shot Telegram ալիքի տեղեկություններով՝ հրթիռն ընկելէ խարսխված նավի վրա։


Մինչ այդ նշում էր, որ նկատվել է «ամերիկյան հետախուզական ինքնաթիռների մի փունջ Սև ծովի վրա և Ղրիմի մերձակայքում»։