Անվճար տոմս՝ մեկ ուղղությամբ. Հունգարիան ԵՄ-ին սպառնացել է միգրանտներին Բրյուսել ուղարկել
Հունգարիան սպառնացել է միգրանտներին ուղիղ Բրյուսել ուղարկել, եթե Եվրամիությունը խանգարի Բուդապեշտին պայքարել ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշի խոսքերը։
«Եթե Բրյուսելը միգրանտներ է ուզում, նա նրանց կստանա։ Մենք նրանց կտրամադրենք մեկ ուղղությամբ տոմս դեպի Բրյուսել»,-Գուիյաշին մեջբերել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի միջազգային հաղորդակցությունների եւ կապերի պետքարտուղար Զոլտան Կովաչը։
Մինչ այդ վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին Բուդապեշտը մտադիր չէ ինչ-որ բան պայմանավորվել ԵՄ-ի հետ միգրացիայի հարցով: Դրա փոխարեն Հանրապետության իշխանությունները կկենտրոնանան պետական սահմանը և օտարերկրացիներից, և «բրյուսելյան բյուրոկրատներից» պաշտպանելու վրա, ամփոփել է Օրբանը։
Ավելի վաղ Եվրոպական միության դատարանը տուգանել էր Հունգարիային՝ ներգաղթյալներին ընդունելու ԵՄ կանոնները պարբերաբար չպահպանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տե...
Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և...
Վրաստանի կառավարությունը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո...
Իսրայելը չի թույլատրել Պաղեստինի նախագահին այցելել Գազա
Պաղեստինի նախագահի խորհրդական Միջազգային հարաբերությունների եւ նրա հատուկ բանագնաց նախարար Ռիյադ ալ-Մալիքին հայտնել Է, ո...