Վրաստանի կառավարությունը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն, Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդիր տեղեկագրում։
Նոր մայրուղին, որը կանցնի գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ, կլինի չորս գոտի, իսկ դրա երկարությունը կկազմի մոտ 30 կմ, ներառյալ 11 կամուրջներ և անցումներ: Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և...
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տե...
Հյուսիսային Կորեան սահմանը կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Հյուսիսային Կորեան 2024 թվականի դեկտեմբերին կվերսկսի միջազգային զբոսաշրջությունը Սամջիեն քաղաք։ Այս մասին գրում Է Reuter...
Գերմանիայում ՆԱՏՕ-ի ավիաբազան փակվել է հնարավոր դիվերսիայի պատճառով
Գերմանիայի արևմուտքում գտնվող Գայլենկիրխեն քաղաքի ավիաբազան փակվել է հնարավոր դիվերսիայի պատճառով։ Այս մասին այսօր հայտն...