Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելն ընդունում և աջակցում է տարաձայնությունները հաղթահարելու առաջարկը. Բլինքեն
Այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ շատ արդյունավետ հանդիպման ժամանակ նա հաստատեց, որ Իսրայելն ընդունում և աջակցում է տարաձայնությունները հաղթահարելու առաջարկը։ Հիմա նույնը պետք է անի ՀԱՄԱՍ–ը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունների տեսանկյունից հանդիպումը «դրական» է անցել և անցել է «լավ մթնոլորտում»։
«Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Վարչապետը վերահաստատել է Իսրայելի աջակցությունը պատանդներին ազատ արձակելու ամերիկյան առաջարկին, որը նաև հաշվի է առնում Իսրայելի անվտանգության կարիքները»,– նշվում է նշվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Վլադիմիր Պուտինին դիմավորել...
Ո՞վ է իրականում «Սպայկայի» սեփականատերը. «Փաստ»
Կարելի է ասել՝ ստեղծման օրվանից ի վեր, այսինքն՝ մոտ 23 տարի տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվել Հայաստանի առաջատար...
Դանիան Ուկրաինային թույլ է տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանին
Ուկրաինական զորքերը կկարողանան դանիական զենքով հարվածել ռուսական տարածքին: Այս մասին DR հեռուստաալիքին տված հարցազրույցո...
Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին. ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան
Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին: Այս մասին ТАСС-ին ասել է Մոսկվայում այդ երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։ «Ադրբե...