Ո՞վ է իրականում «Սպայկայի» սեփականատերը. «Փաստ»
Կարելի է ասել՝ ստեղծման օրվանից ի վեր, այսինքն՝ մոտ 23 տարի տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվել Հայաստանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգի՝ «Սպայկայի» շուրջ, որը զբաղվում է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտահանողն է: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը
Ժամանակ առ ժամանակ տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ տարբեր տարիների իշխանությունների հետ փոխկապակցվող անձանց՝ որպես ընկերության սեփականատերերի կամ ՍՊԸ-ում մասնաբաժին ունեցողների:
«Փաստը» փորձեց ճշտել, թե իրականում ովքեր են այդ ընկերության սեփականատերերն ու ղեկավարները: Առավել ևս, որ հատկապես նման խոշոր կազմակերպությունների պարագայում «մախաթը պարկում չես թաքցնի», այսինքն, բաժնետերերը, մասնակիցները ամրագրվում են իրավական կարգով: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Սպայկա» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարը Դավիթ Ղազարյանն է: Ավելին, պարզվում է, որ նա էլ հենց 100 տոկոս բաժնեմասով ընկերության միակ սեփականատերն է: Ընդ որում, իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նրա հետ կապված գրառման ամսաթիվ է նշված 2001 թվականի ապրիլի 16-ը, որը համապատասխանում է ընկերության գրանցման օրվա հետ, գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Վլադիմիր Պուտինին դիմավորել ե...
Դանիան Ուկրաինային թույլ է տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանին
Ուկրաինական զորքերը կկարողանան դանիական զենքով հարվածել ռուսական տարածքին: Այս մասին DR հեռուստաալիքին տված հարցազրույցո...
Այս ընտրությունները հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև. Կոբախիձեն՝ Վրաստանում կայանալիք ընտրությունների մասին
Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե»։ Այ...
Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքական շփումների մեջ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբ...