Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին. ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան
Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին: Այս մասին ТАСС-ին ասել է Մոսկվայում այդ երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
«Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել։ Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուս գործընկերների հետ, բայց սա նույնպես գործընթաց է...»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքուն պաշտոնական դիմում է ներկայացրել ասոցիացիային միանալու համար։
Առաջին անգամ BRICS-ի անդամ դառնալու Ադրբեջանի մտադրության մասին հրապարակայնորեն հայտարարվեց հուլիսին Սանկտ Պետերբուրգում BRICS X խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում։ Այնուհետև Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ երկիրը «ցանկություն է հայտնել միանալու» ասոցիացիային։
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խթանում է երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը: Մասնավորապես, դա վերաբերում է BRICS-ի հետ համագործակցությանը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Վլադիմիր Պուտինին դիմավորել ե...
ՌԴ հայերի միությունը դիմել է Պուտինին՝ խնդրելով Ալիևի հետ քննարկել ԼՂ նախկին ղեկավարների հարցը
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում...
Այս ընտրությունները հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև. Կոբախիձեն՝ Վրաստանում կայանալիք ընտրությունների մասին
Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե»։ Այ...
Մահմուդ Աբասն Իսրայելին խնդրել է թույլտվություն Գազայի հատված մտնելու համար
Պաղեստինի ազգային վարչակազմը Իսրայելին խնդրանք է ուղարկել Գազայի հատված Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի այցը հաստատելու...