Դանիան Ուկրաինային թույլ է տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանին
Ուկրաինական զորքերը կկարողանան դանիական զենքով հարվածել ռուսական տարածքին: Այս մասին DR հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լեկկե Ռասմուսենը:
Նախարարը նշել է, որ դանիական զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքում գտնվում է հակամարտության «կանոնների շրջանակում»։ Նրա կարծիքով, Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունները «պաշտպանական գործողության մաս են», որի նպատակը համարվում է ռուսական զորքերին Մոսկվայից օգնության մատակարարումը դադարեցնելու փորձը։
Նույն օրը որոշ ռուսական Z-ալիքներ հայտնել են Սեյմ գետի վրայով անցնող վերջին կամրջի կործանման մասին, որը կարող է ռուսական սահմանային տարածքների մի մասը կտրել «մայրցամաքից»։
«Եթե դրա շրջանակներում դուք հարձակվում եք հակառակորդի ենթակառուցվածքների կամ ռազմական օբյեկտների վրա, ապա դա ամբողջովին պատերազմի կանոնների մեջ է... Դուք չեք կարող այնպիսի սահմանափակում սահմանել, ըստ որ դանիական զենքը կարող է օգտագործվել միայն Ուկրաինայի տարածքում»,- ասել է Ռասմուսենը։
Նա նաև հավելել է, որ Դանիայի աջակցությունն Ուկրաինային որևէ կերպ չի փոխվել Ուկրաինայի Զինված ուժերի՝ Կուրսկի շրջան ներխուժման ֆոնին։ Ավելին, երկուշաբթի Կոպենհագենը հայտարարեց Կիևին 783 միլիոն կրոնի (մոտ 116 միլիոն դոլար) չափով օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Վլադիմիր Պուտինին դիմավորել ե...
Ո՞վ է իրականում «Սպայկայի» սեփականատերը. «Փաստ»
Կարելի է ասել՝ ստեղծման օրվանից ի վեր, այսինքն՝ մոտ 23 տարի տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվել Հայաստանի առաջատար...
Այս ընտրությունները հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև. Կոբախիձեն՝ Վրաստանում կայանալիք ընտրությունների մասին
Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե»։ Այ...
Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքական շփումների մեջ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբ...