Հրաձգություն Ստամբուլում. սպանվել է մեկ պաղեստինցի գործարար, երկու հոգի վիրավորվել է
Ստամբուլի ոստիկանությունը սկսել է «լայնածավալ հետաքննություն»՝ կապված պաղեստինցու սպանվելու եւ երկու մարդու վիրավորվելու հետ հրաձգության հետեւանքով, երբ նրանք նստած էին մեքենայում, տեղեկացրել են թուրքական ԶԼՄ-ները։
Մարդասպանը հանցագործության վայրում գցել է խլացուցչով ատրճանակը, նշվել է Ստամբուլի նահանգապետի գրասենյակի հայտարարությունում։
Թուրքական Demiroren լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ վարորդի տեղում նստած տղամարդը սպանվել է, իսկ նրա ընկերը ծանր վիրավորվել է կիրակի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։
Եվս մեկ մարդ, որին նահանգապետի գրասենյակում անվանել են զոհվածի թիկնապահ, ոտքից վիրավորվել է։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ սպանությունը կատարվել է հարձակվողի կամ հարձակվողների կողմից, որոնք եղել են դիմակներով։ Զոհերը նստած էին Ստամբուլի հյուսիսային Կաղիթխանե շրջանի Դիլավեր փողոցում, երբ տեղի է ունեցել հարձակումը։ Նշվել է, որ վիրավորը գործարար է։