«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես կարելի է տարբերակել այս երկուսը». Նեթանյահու
Իսրայելը բարդ բանակցություններ է վարում Գազայի հատվածում պատանդներին վերադարձնելու համար, սակայն ունի նաև սկզբունքներ, որոնք պետք է պահպանի իր անվտանգության համար, կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Կան բաներ, որոնց շուրջ մենք կարող ենք ճկուն լինել, և կան բաներ, որոնց շուրջ մենք չենք կարող ճկուն լինել: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես կարելի է տարբերակել այս երկուսը»,- ասել է նա:
Նա հավելել է, որ «Համաս»-ը, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, համառ է հրադադարի շուրջ բանակցություններում, և կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել այս խմբավորման գրոհայինների վրա հաջորդ շաբաթ բանակցությունների նոր փուլից առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...