Մահմուդ Աբասն Իսրայելին խնդրել է թույլտվություն Գազայի հատված մտնելու համար
Պաղեստինի ազգային վարչակազմը Իսրայելին խնդրանք է ուղարկել Գազայի հատված Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի այցը հաստատելու համար, հայտնում է իսրայելական Walla! պարբերականը՝ աղբյուրներին հղումով։ Այս մասին գրում է Интефакс–ը:
Աղբյուրների տվյալներով՝ օգոստոսի 18-ին Պաղեստինի քաղաքացիական գործերի նախարար Հուսեյն ալ-Շեյխը հարցման նամակ է ուղարկել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցահի Հանեգբիին։ Պաղեստինը իսրայելական կողմին խնդրում է թույլտվություն Գազայի հատված Իսրայելի տարածքով մտնելու համար Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի փոխարեն: Այս հարցը կորոշի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Աբասը Գազայի հատված այցելելու մտադրության մասին հայտարարել էր անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանում։ Նա նշել է, որ դա կանի նույնիսկ իր կյանքի գնով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Վլադիմիր Պուտինին դիմավորել ե...
ՌԴ հայերի միությունը դիմել է Պուտինին՝ խնդրելով Ալիևի հետ քննարկել ԼՂ նախկին ղեկավարների հարցը
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում...
Ո՞վ է իրականում «Սպայկայի» սեփականատերը. «Փաստ»
Կարելի է ասել՝ ստեղծման օրվանից ի վեր, այսինքն՝ մոտ 23 տարի տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվել Հայաստանի առաջատար...
Դանիան Ուկրաինային թույլ է տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանին
Ուկրաինական զորքերը կկարողանան դանիական զենքով հարվածել ռուսական տարածքին: Այս մասին DR հեռուստաալիքին տված հարցազրույցո...