Իրանը կարող է հրաժարվել Իսրայելի վրա լայնածավալ հարձակում իրականացնելու որոշումից
Իրանը կարող է առաջիկա օրերին վերանայել Իսրայելի վրա զանգվածային հարձակում իրականացնելու որոշումը՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նշվում է, որ ԱՄՆ-ը դեռ սպասում է Իրանի կողմից Հանիեի սպանությանը ինչ-որ արձագանքի, սակայն չի հավատում, որ վերջինս մոտ ապագայում հարձակում կկատարի Իսրայելի վրա, քանի որ Թեհրանը վերանայել է պատասխանի իր սկզբնական ծրագիրը։
ԱՄՆ վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, որ Վաշինգտոնը զգուշացրել է Թեհրանին, որ լայնածավալ հարվածը միայն կուժեղացնի լարվածությունը և կստեղծի կողմերի միջև ուղիղ առճակատման վտանգ: Նրանք պարզաբանել են, որ ԱՄՆ-ն նաև Իրանին կոչ է արել վերանայել իր արձագանքը Հանիեի մահվան կապակցությամբ և այն չդիտարկել որպես ավելի մեծ գործողության մաս։ Պաշտոնյաներն ասում են, որ Իրանն ավելի ու ավելի է ընդունում ամերիկյան տեսակետը՝ սկզբում այն հերքելուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի որոշմամբ` զինվորական հաշվառումից խուսափող օտարերկրացիները կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից
Ռդ Պուտինը ստորագրել է օրենքը զինծառայության գրանցումից հրաժարվելու դեպքում ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունից զրկելու մաս...
Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի և Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը վատթարացել է. «Ժողովուրդ»
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մոտ մեկ տարի է, ինչ ապօրինի կերպով պահվում է Բաքվում։ Այս մասին գրում է «Ժող...
ABC-ն հաստատել է Թրամփ-Հարիս հեռուստաբանավեճի մասին տեղեկությունը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին կհանդիպեն հեռու...
Կառլես Պուչդեմոնը ինքնաաքսորից հետո վերադարձել է Կատալոնիա. նրան որոնում է Իսպանիայի ոստիկանությունը
Կատալոնիայի ոստիկանությունը գործողություն է սկսել Կառլես Պուչդեմոնին հայտնաբերելու և ձերբակալելու համար այն բանից հետո,...