Արարատի մարզում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի հարևանությամբ տղամարդու դի կա։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։


Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։ 


Տարածքը սահմանազատել են պարեկները։

Քաղաքականություն