Պենտագոնը պատրաստվում է օգնել Իսրայելին Իրանի գրոհի դեպքում
Վաշինգտոնի վարչակազմը չի խոսի այն մասին, թե արդյոք Իրանը կգրոհի Իսրայելը, բայց ԱՄՆ զինվորականները պատրաստվում են աջակցություն ցուցաբերել հրեական պետությանն անհրաժեշտության դեպքում։ Այս դիրքորոշումն է ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ամերիկա-ավստրալական «երկու գումարած երկու» ձեւաչափով բանակցությունների ժամանակ։
«Չեմ շահարկի այն, թե արդյոք Իրանը կգրոհի Իսրայելը եւ երբ»,- ասել է նա Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) մամուլի ասուլիսում։
«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք մեր զինվորների պաշտպանության եւ այն բանի համար, որպեսզի հնարավորություն ունենանք օգնել Իսրայելին, եթե մեզ այդ մասին խնդրեն»,- ավելացրել է Պենտագոնի ղեկավարը։ «Դուք տեսաք, որ մենք մի շարք քայլեր ենք արել մեր ուժերի դիրքերի ամրապնդման համար»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Հայտնի է, թե որ պետություններն են գլխավորել զենքի խոշորագույն արտադրողների ցուցակը համաշխարհային ասպարեզում
Միացյալ Նահանգների Lockheed Martin ընկերությունը և Չինաստանի Aviation Industry Corporation of China (AVIC) կորպորացիան 2...
Կրիտիկական պահ է, բոլոր կողմերը պետք է ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին. Բլինկենը՝ Մերձավոր Արևելքի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ այժմ «կրիտիկական պահ»...
Իրանն իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում երբեք չի լռի. Փեզեշքիանը՝ Մակրոնին
Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը,...