Հայտնի է, թե որ պետություններն են գլխավորել զենքի խոշորագույն արտադրողների ցուցակը համաշխարհային ասպարեզում
Միացյալ Նահանգների Lockheed Martin ընկերությունը և Չինաստանի Aviation Industry Corporation of China (AVIC) կորպորացիան 2023 թվականի արդյունքներով դարձել են աշխարհում զենքի խոշորագույն արտադրողները։ Հարյուր խոշորագույն զենք արտադրող ընկերությունների ցանկը հրապարակել է Defense News պարբերականը։
Ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված տնտեսական գործունեությունից Lockheed Martin-ի և Aviation Industry Corporation of China-ի միագումար հասույթը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Lockheed Martin-ը վաստակել է ավելի քան 64,5 միլիարդ դոլար զենքի արտադրությունից, իսկ AVIC-ն՝ գրեթե 45 միլիարդ դոլար: Ընդ որում, ամերիկյան ընկերության հասույթը ռազմարդյունաբերական համալիրի հետ գործառնություններից աճել է 2 %-ով, իսկ չինականինը՝ 45 %-ով, քանի որ 2022 թվականին այն չէր գերազանցել 31 մլրդ դոլարը։Առաջին տասնյակում են հայտնվել վեց ընկերություններ ԱՄՆ-ից, երեքը՝ Չինաստանից և մեկը՝ Մեծ Բրիտանիայից։
Դրանց թվում է ԱՄՆ-ի Boeing կորպորացիան, որը զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 32,6 միլիարդ դոլար հասույթով: Մեծ Բրիտանիայի BAE Systems-ը 2023 թվականին վաստակել է մոտ 27,5 միլիարդ դոլար և ցուցակում զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը:Defense News-ի տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին նույնպես Lockheed Martin-ը դարձել է խոշորագույն ընկերությունը ռազմարդյունաբերական համալիրի հետ գործառնություններից հասույթի ծավալով` վաստակելով 63,3 միլիարդ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Եվրամիությունից արձագանքել են Կուրսկում տեղի ունեցողին
Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի ԵՄ-ի՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու վրա, այս մասի...
Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին
Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա որոշի մեկնել Մեքսիկա՝ ն...
Իրանն իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում երբեք չի լռի. Փեզեշքիանը՝ Մակրոնին
Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը,...