Հնդկաստանի և Բանգլադեշի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է
Հնդկաստանի և Բանգլադեշի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է՝ Բանգլադեշում քաղաքական ճգնաժամի ֆոնին, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հնդկաստանի արտահանող կազմակերպությունների միության նախագահ Աշվանի Կումարը։
«Առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է օգոստոսի 5-ից, բայց Բանգլադեշի մեր գործընկերները կանխատեսում են, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը կկարգավորվի, և դա հուսադրող է»,- ասել է նա։
Կումարը հայտնել է նաև, որ Հնդկաստանից արտահանումը Բանգլադեշ 2023-24 թվականներին կազմել է 11 միլիարդ դոլար, արտահանվող ապրանքներից են բամբակը, նավթամթերքը, մեքենաներն ու դրանց մասերը, գործվածքներ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն, թեյ, սուրճ, համեմունքներ և այլն։ Իսկ Բանգլադեշից Հնդկաստան է արտահանվում հագուստ, տրիկոտաժ, կաշվե իրեր, կենդանիների կեր, ձուկ։
Հիշեցնենք՝ Բանգլադեշում բողոքի ցույցերից ու բախումներից հետո երկրի վարչապետը հրաժարական էր տվել։ Նա հեռացել էր Բանգլադեշից։ Երկրում ժամանակավոր կառավարություն է ձևավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Հնդկական առաջին «Akash–1S» զենիթային համալիրները Հայաստան կհասնեն մինչև տարեվերջ. ԶԼՄ
Հայաստանը կդառնա Հնդկաստանի առաջին գործընկերը, որը ձեռք կբերի հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերը։ Հնդկական առաջին «Ak...
Հայտնի է, թե որ պետություններն են գլխավորել զենքի խոշորագույն արտադրողների ցուցակը համաշխարհային ասպարեզում
Միացյալ Նահանգների Lockheed Martin ընկերությունը և Չինաստանի Aviation Industry Corporation of China (AVIC) կորպորացիան 2...
Եվրամիությունից արձագանքել են Կուրսկում տեղի ունեցողին
Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի ԵՄ-ի՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու վրա, այս մասի...