Հնդկական առաջին «Akash–1S» զենիթային համալիրները Հայաստան կհասնեն մինչև տարեվերջ. ԶԼՄ
Հայաստանը կդառնա Հնդկաստանի առաջին գործընկերը, որը ձեռք կբերի հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերը։
Հնդկական առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները մինչև այս տարեվերջ կհասնեն Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Indian Defence Research Wing»–ը։
Ըստ լրատվամիջոցի` Հայաստանը պատվիրել է այդ ՀՕՊ համակարգերի 15 միավոր (720 մլն դոլարի)։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։
Նշվում է, որ «Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը:
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
«Akash–1S»–ը մշակվել է 1983 թվականին, սպառազինության մեջ է ընդգրկվել 30 տարի անց։ Այն կարող է խոցել օդային թիրախները 4–25 կմ շառավղով:
Հիշեցնենք` ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել նաև «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Եվրամիությունից արձագանքել են Կուրսկում տեղի ունեցողին
Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի ԵՄ-ի՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու վրա, այս մասի...
Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին
Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա որոշի մեկնել Մեքսիկա՝ ն...
Վերին Լարսի փակ լինելը կապված է տեխնիկական հարցերի հետ. նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ անցակետում կանգնած հայկական բեռնափոխադրողների խնդիրներին բախվում են նաև այլ երկրների տն...