Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի աջակցություն Պաղեստինի
Իրանում սպանված պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հիշատակին բազմահազարանոց ցույց է անցկացվել շաբաթ օրը Ստամբուլում։ Միջոցառման տարածքում ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և միջադեպերի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
Ակցիան, որը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի երկրներում, կազմակերպել են Թուրքիայի հասարակական կազմակերպությունները։
Haber հեռուստաալիքը նշում է, որ ի սկզբանե այս ցույցերի նախաձեռնողը եղել է հենց Հանիեն։ Նա կոչ էր արել օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհում ցույցեր կազմակերպել՝ ի աջակցություն Գազայի հատվածի բնակիչների։
Ստամբուլում ցույցի մասնակիցները պաստառներ են պահել՝ «Ազատի՛ր Պաղեստինը», «Իսրայե՛լ, հեռացիր Գազայից», «Մեր սրտերը ՀԱՄԱՍ-ի հետ են, մեր աջակցությունը դիմադրությանը» կարգախոսներով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
ՀՀ ԱԳՆ-ը կոչով դիմել է մեր քաղաքացիներին
Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությո...
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ցանկացած հասանելի չվերթով լքել Լիբանանը
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն այսօր իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվեր...