«Ոչ մի լավ բանի չի հանգեցնի»․ ՌԴ-ն արձագանքել է Քոլոյանի՝ Հանրային ռադիոյի ղեկավար ընտրվելուն
Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել. ԱՄՆ և ԵՄ-ն նպատակ ունեն ամենուր հանրային կարծիքն ուղղել ընդդեմ ՌԴ-ի: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրությունը:
«Ամերիկացիներն ու ԵՄ-ակաները կոնյուկտուրային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը տրամադրել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին
Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի մզկիթի վրա կարմիր դրոշ են բարձրացրել.Իրանի Ջամքարան մզկիթի վրա կարմիր դրոշ են բ...