Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին
Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի մզկիթի վրա կարմիր դրոշ են բարձրացրել.
Իրանի Ջամքարան մզկիթի վրա կարմիր դրոշ են բարձրացրել՝ ի նշան Իսմայիլ Հանիայի սպանության համար վրեժխնդրության։ Ավելի վաղ այն բարձրացրել էին, երբ հունվարին Քերման քաղաքի գերեզմանատանը պայթյուններ էին տեղի ունեցել, երբ տասնյակ մարդիկ էին զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դրոշը բարձրացվել է նաև 2020 թվականի հունվարին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Կարմիր դրոշները շիակա ավանդույթում անարդարացիորեն թափված արյան և սպանված մարդու վրեժ լուծելու կոչի խորհրդանիշ են:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Հանիայի սպանության պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա: Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Մահմուդ Թահի տվյալներով՝ Վաշինգտոնը համաձայնեցրել է Իրանում քաղբյուրոյի ղեկավարի լուծարումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
«Ոչ մի լավ բանի չի հանգեցնի»․ ՌԴ-ն արձագանքել է Քոլոյանի՝ Հանրային ռադիոյի ղեկավար ընտրվելուն
Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել....