Ուկրաինայում պատերազմը կավարտվի հաջորդ տարի. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի, իսկ հետո վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնում կլինի։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ պատերազմը կավարտվի հաջորդ տարի, պատերազմից հետո է, որ ավելի հեշտ կլինի վերականգնել հարաբերությունները ցանկացած վարչակազմի հետ՝ լինի դա դեմոկրատական, թե հանրապետական վարչակազմ... Հիմնական գործոնը ռազմական հակամարտության ավարտն է։ Հենց պատերազմն ավարտվի, այն ժամանակ հարաբերությունները կվերականգնվեն: Սա մեր լավատեսության հիմքն է», - ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով` վրաց-ամերիկյան հարաբերությունների թարմացումը գտնվում է ԱՄՆ-ի ձեռքում, և վրացական կողմը սպասում է փոխադարձ քայլերի։
Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունը վատթարացել են երկրում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։ Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով։ Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Մակրոնը Իրանի նոր առաջնորդին նախազգուշացում Է արել
Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը հայտնել է, որ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանին և կոչ անե...