Telegram-ի հիմնադիրը 100 կենսաբանական երեխա ունի. Մասկն այս մասին հումորային գրառում է արել

Telegram սոցկայքի հիմնադիր Պավել Դուրովը, որը 8-րդ տեղն է զբաղեցնում Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշում և ունի 15,5 մլրդ դոլար կարողություն պատմել է ,որ 12 երկրներում ավելի քան 100 կենսաբանական երեխա ունի:


Դա հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ 15 տարի առաջ նա դարձել է սերմնահեղուկի դոնոր, գրում է Դուրովն իր բլոգում։


Դուրովի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ ընկերը իրեն խնդրանք է ունեցել։ Նա Դուրովին ասել է, որ ինքն ու իր կինը պտղաբերության խնդիրների պատճառով չեն կարող երեխաներ ունենալ, և խնդրել է Դուրովին օգնել իրեն։ «Ես լիաթոք ծիծաղեցի այնքան ժամանակ, մինչ հասկացա, որ նա լիովին լուրջ է», - գրում է Դուրովը


Երբ նա եկավ կլինիկա, նրան ասացին, որ բավարար «բարձրորակ դոնորական նյութ» չկա, այնուհետև Դուրովը սկսեց պարբերաբար սերմնահեղուկ նվիրել: Արդյունքում, այն օգնել է 12 երկրների և ավելի քան 100 զույգի երեխա ունենալ։


Այժմ Telegram-ի սեփականատերը ցանկանում է բացել իր ԴՆԹ-ի սկզբնական կոդը՝ իր կենսաբանական երեխաների համար հեշտ գտնելու միմյանց։


«Առողջ սերմնահեղուկի բացակայությունը դառնում է աճող խնդիր ամբողջ աշխարհում, և ես հպարտ եմ, որ նպաստել եմ դրա լուծմանը», - ասել է Դուրովը՝ կոչ անելով մյուսներին հետևել իր օրինակին։


Ամերիկացի գործարար Իլոն Մասկը երեքշաբթի՝ հուլիսի 30-ին, հումորային գրառում է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում` անվանելով Դուրովին «Սկսնակ մակարդակ»:


Միլիարդատերը Դուրովին համեմատել է Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ Խանի հետ, ով ուներ 600 երեխա։


«Սկսնակ մակարդակը» —  Չինգիզ Խանն»,- կատակել է Մասկը:

Պատահարներ