Քաղաքականություն

Թրամփի վրա կրակողը նախօրոք ուսումնասիրել է սպանության վայրը՝ օգտագործելով անօդաչու սարք․ WSJ

Թրամփի վրա կրակողը նախօրոք ուսումնասիրել է սպանության վայրը՝ օգտագործելով անօդաչու սարք․ WSJ
ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարած անձը կարողացել է անօդաչու թռչող սարքով հետազոտել տարածքը՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի մեկնարկից մի քանի ժամ առաջ։…

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարած անձը կարողացել է անօդաչու թռչող սարքով հետազոտել տարածքը՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։


Նրանց խոսքով, կրակողի` Թոմաս Մեթյու Քրուքսի համար, սա մահափորձի համար միայն ճանապարհներից մեկն է եղել։


Ըստ հրապարակման՝ սա ևս մեկ վկայություն է «անվտանգության ծառայությունների ապշեցուցիչ սխալ հաշվարկների», որոնք քիչ էր մնում ավարտվեին նախկին նախագահի սպանությամբ։


WSJ-ի աղբյուրների համաձայն՝ ոստիկանները Քրուքսին նկատել են միջոցառումից մեկ ժամ առաջ․ նա շրջում էր տարածքում ուսապարկով և հեռաչափով:


Պաշտոնյաների խոսքով՝ հանցագործը գրանցվել է հուլիսի 7-ին հանրահավաքի համար և մի քանի օր անց այցելել հավաքի վայր՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։



Նմանատիպ հոդվածներ

ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն՝ ՀՀ-ն չի արձագանքելու․ ՌԴ դիվանագետի գաղտնազերծումները

ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին Արցախում ծավալվ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250