ՌԴ-ն պետք է ներկա գտնվի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է արտահայտվել Ուկրաինային նվիրված հաջորդ խաղաղ համաժողովին Ռուսաստանին հրավիրելուն։ Ինչպես գրում է «Deutsche welle»-ն, այս մասին նա հայտարարել է Դրեզդենում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանն իր ելույթի ժամանակ։
«Արդեն շատ քննարկումներ են եղել այդ հարցի շուրջ, վերջին անգամ Շվեյցարիայում, որտեղ շատ երկրներ են հավաքվել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահը նույնպես ցանկանում է, որ Ռուսաստանը ներկա լինի հաջորդ հանդիպմանը»,-ասել է Շոլցը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ Բեռլինը պետք է և կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պայքարում:
Նա հավելել է, որ միաժամանակ պետք է ձգտել խաղաղության՝ աջակցելով խաղաղ բանակցություններին, բայց ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի ճանապարհով:
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն՝ ՀՀ-ն չի արձագանքելու․ ՌԴ դիվանագետի գաղտնազերծումները
ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին Արցախում ծավալվ...