Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է ստեղծմանը. Բլինքեն
Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոլորադոյում Aspen Security Forum-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Իրանն իսկապես առաջ է շարժվում տրոհվող նյութի մշակման գործում, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային զենքի համար»,-ասել է Բլինքենը:
Միևնույն ժամանակ Բլինքենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:
Նրա խոսքով ՝ Իրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել տրոհվող նյութը, պայթուցիկ սարքը և ունենալ միջուկային զենք։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն՝ ՀՀ-ն չի արձագանքելու․ ՌԴ դիվանագետի գաղտնազերծումները
ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին Արցախում ծավալվ...