Ինչու Լոնդոնում չկայացավ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ «Հրապարակ»
«Իշխանական կուլիսներում խոսում են, որ Լոնդոնում Ալիեւ–Փաշինյան հանդիպումը տապալվել է, քանի որ Փաշինյանը որոշել է ատամ ցույց տալ իրեն «ծանր զիջումների» դրդող հավաքական Արեւմուտքին, այս պարագայում` Մեծ Բրիտանիային: Ըստ որոշ լուրերի, երկկողմ հանդիպումից նա հրաժարվել է միայն այն պատճառով, որ Ալիեւը պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաեւ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։ Ծանր զիջումների վերաբերյալ Միլլերի հորդորից հետո հայկական կողմի մոտ կասկածներ չկան, որ այս ֆորմատում էլ էին ՀՀ ղեկավարին պատին դեմ տալու։ Անգամ պաշտոնական հաղորդագրություններով է պաշտոնական Երեւանը դա հասկացրել,- գրում է «Հրապարակ» թերթը:
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ «հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը», եւ «Հայաստանի վարչապետի հրաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից»:
ՀՀ ԱԳՆ-ի անունից խոսնակը պատասխանել է, թե հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում` ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ «Հայկական կողմը նաեւ վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր եւ բարձրագույն մակարդակով բանակցությունները եւ մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- նշել էր խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն՝ ՀՀ-ն չի արձագանքելու․ ՌԴ դիվանագետի գաղտնազերծումները
ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին Արցախում ծավալվ...