Սուպերմարկետի մոտ տղամարդը սուր կտրող գործիքով վնասել է ձեռքի երակները՝ փորձելով վերջ տալ կյանքին

Հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 04։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ ձախ ձեռքի բազուկի հատվածում երակները կտրած քաղաքացի կա։


Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Հ․ Հ․-ն Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող «Գնթունիք» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ալկոհոլի ազդեցության տակ սուր կտրող գործիքով վնասել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տալ կյանքին:


Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: