Մեկ օրում 4 մարդ Է զոհվել, 20-ը՝ տուժել. Բելգորոդի մարզ
Անցած մեկ օրվա ընթացքում Բելգորոդի շրջանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 20-ը, տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
«Չորս խաղաղ բնակիչ զոհվել է, 20 մարդ վիրավորվել է, 17-ը շարունակում են մնալ առողջապահական հաստատություններում, երկուսի վիճակը ծանր է», — ասել է նահանգապետը:
Գլադկովի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է մոտ 160 բնակարան, 60 առանձնատուն, մոտ 140 ավտոմեքենա:
Հուլիսի 8-ին և լույս 9-ի գիշերը տարածաշրջանի ղեկավարը բազմիցս գրել է հրետակոծությունների մասին, հիմնականում՝ Շչեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջանների, ինչպես նաև Բելգորոդի:
Գլավդկովը նաև նշել է, որ Կրասնոյարուժսկի շրջանի Պրիլեսյե Ավանում կամիկաձե դրոնի հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է մասնավոր բնակելի շենք:
Մինչ այդ Գլադկովը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը մի քանի օդային թիրախներ են խոցել Բելգորոդին մոտենալիս։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են:
Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանում էլեկտրակայանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով առաջացած հրդեհի վերացման մասին խոսել է նաև Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Նրա խոսքով՝ անմիջապես չի հաջողել սկսել հրդեհի մարման գործընթացը՝ միայն սակրավորների կողմից ենթակայանի մոտ գտնվող հարթակի ստուգումից հետո։ Գոլուբևը հավելել է, որ տուժածներ չկան:
Դրոնների հարձակման հետևանքով ևս մեկ հրդեհ է գրանցվել Վոլգոգրադի մարզում: Շրջանային վարչակազմը, վկայակոչելով նահանգապետ Անդրեյ Բոչարովին, հայտնել է, որ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետեւանքով այրվել են Ֆրոլովո քաղաքի ենթակայանը եւ Կալաչ-նա-Դոնու քաղաքի նավթաբազան:
Վարչակազմի տվյալներով՝ հրդեհը մարվել է, նավթաբազայում բռնկված հրդեհը բնակելի օբյեկտներին չի սպառնացել:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարություն...
Իսրայելական տանկերը կրկին մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է
Գազայում գտնվող պաղեստինցիները հայտնել են, որ Իսրայելի կողմից ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում։ Ականատեսների վկայութ...
ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին գեներալ-մայոր Ջեյմս Ք...
Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման մեր տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն. Պուտին
Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն, մ...