ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի։
Շարքային Վարդան Հարությունյանը հատուկ ռազմական գործողության ընթացքում, գործելով բժշկական վաշտի կազմում, կատարել է առաջին բուժօգնություն ցուցաբերելու և զինծառայողներին մարտի դաշտից տարհանելու խնդիրները:
Չնայած ուկրաինացիների կողմից շարունակվող ականանետային գնդակոծությանը, շարքային Հարությունյանը, վտանգելով սեփական կյանքը, տարհանել է 12 զինծառայողի՝ տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներով:
Մարտական ընկերներին տեղափոխելով տարհանման վայր ՝ Վարդանը նրանց առաջին բուժօգնությունն է ցուցաբերել:
Շարքային Հարությունյանի գրագետ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բոլոր վիրավոր զինծառայողներն օպերատիվ կերպով տեղափոխվել են բուժհաստատություններ: Մարտիկների կյանքը փրկվել է:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման մեր տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն. Պուտին
Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն, մ...
Նեթանյահուն նշել է պատերազմը դադարեցնելու պայմանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմը կշ...
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը:Այս մասին հուլիսի 4-ին հայտնել Է Al Ja...
Հայտնի է, թե ինչ նոր համակարգ է գործարկվել Ռուսաստանում
Ռուսաստանում գործարկվել է ամենաբարդ օդային թիրախների հայտնաբերման համակարգը:Մերձմոսկվայում աշխատանքն է սկսել օդային տարա...