«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. մեկին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:


shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժածներից երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել, մյուսին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Այս պահին տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը կայքը չի հրապարակում:


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: