Կրակոց՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդ
Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ.-ն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Կարեն Թ.-ն գտնվել է Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում Երևանի բնակիչներ 51-ամյա Արմենուհի Ս.-ի և 22-ամյա Էդվարդ Ա.-ի հետ, որտեղ նշված անձինք ննջասենյակից կրակոցի ձայն են լսել, որից հետո ահազանգել են շտապօգնություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Թ.-ն իր կամքից անկած հանգամանքներում հրազենով կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ ստացել է հրազենային վնասվածք:
Նմանատիպ հոդվածներ
Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...
Մայրը կացնահարել է 3-ամյա դստերը՝ կասկածելով ամուսնուն դավաճանության մեջ. ՌԴ
Կուրագինոյից 34-ամյա Յուլիա Ա. - ն ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ, կինը վստահ է եղել, որ ամուսինը սիրավեպ ունի ե...
Արքայադուստր Աննան գլխի վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասներ
Արքայադուստր Աննան գլխի վնասվածքով շտապ տեղափոխել է հիվանդանոց։ Վնասվածքը նա ստեցել է ձիու գլխի կամ ոտքերի հարվածից։ Արք...
Արտաշատի 38-ամյա բնակիչը խաբեությամբ երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված...