Թուրքիայում հուլիս-օգոստոս ամիսներին չի բացառվել անոմալ բարձր ջերմաստիճանը
Թուրքիայում հուլիս-օգոստոս ամիսներին հնարավոր է անոմալ բարձր ջերմաստիճան։ Ստամբուլի տեխնիկական համալսարանի օդերեւութաբան, պրոֆեսոր Օրհան Շենի խոսքով, դրանք կարող են հասնել +42+43 աստիճանի։
Փորձագետը հիշեցրել է, որ 2023 թվականին Ստամբուլում գրանցվել է 41,3 աստիճան տաքություն՝ գերազանցելով 1938 թվականի ռեկորդը՝ 40,6 աստիճան։
Ինչպես նշել է Շենը, ամռանը պետք է սպասել «ջերմային ալիքների», այսինքն՝ մի քանի օր անընդմեջ միջինից բարձր ջերմաստիճան: Բացի այդ, Թուրքիայում որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ և նույնիսկ կարկուտ, հնարավոր են հեղեղումներ։