Չեխիայի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները
Չեխիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով ոստիկանությունը անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկում, հայտնում է Idnes-ը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանին։
«Ոստիկանությունը ներկայումս ձեռնարկում է կանխարգելիչ միջոցառումներ, անմիջական սպառնալիքի մասին տեղեկություն չունի, առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի»,- լրագրողներին ասել է նախարարը։
Հրատարակության համաձայն՝ սպառնալիքը, որի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցները, կարող է վերաբերել ոչ միայն Չեխիային։
Պրահայի փողոցներում, հատկապես երկաթուղային և ավտոբուսային կայարանների մոտ, զինված ոստիկանական պարեկներ են հայտնվել, իսկ մայրուղիներում ոստիկանությունը ստուգում է վարորդների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: Հայտնում է Շրջ...
Հակամարտությունը շարունակվում է. Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա: Հաղորդում է Yonhap լրատվական գործակալությո...
«Մայիսին Լոռիում թափված անձրևը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային»․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է․ «ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տվ...