33 տարի անց ՌԴ ՔԿ ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունը. ում է մեղադրանք առաջադրվել
33 տարի անց ՌԴ ՔԿ ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունը։ Արտիստի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանին մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ, որը կատարվել է հանրությանն առանձնապես վտանգավոր եղանակով:
Երգիչ և կոմպոզիտոր Իգոր Տալկովը սպանվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի «Юбилейный» մարզական պալատում իր հանդերձարանի միջանցքում սրտին կատարված կրակոցի պատճառով:
Վալերի Շլյաֆմանը մահացու վիրավորել է Տալկովին ՝ փորձելով կրակել Իգոր Մալախովի վրա: Շլյաֆմանի և Իգոր Մալախովի միջեւ, որը երգչուհի Ազիզայի թիկնապահն էր, ծեծկռտուք էր ծագել հենց համերգի ժամանակ։ Սպանությունը մինչ օրս համարվում էր չբացահայտված։
Շլյաֆմանը այն պահին, երբ իրավապահները լրջորեն հետաքրքրված էին նրանով, Ուկրաինայի միջոցով արտագաղթել էր Իսրայել։ Այն ժամանակ Շլյաֆմանին հեռակա կարգով մեղադրանք էր առաջադրվել անզգուշությամբ սպանության համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: Հայտնում է Շրջ...
Հակամարտությունը շարունակվում է. Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա: Հաղորդում է Yonhap լրատվական գործակալությո...
«Մայիսին Լոռիում թափված անձրևը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային»․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է․ «ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տվ...