Կրակոցներ Հրազդանում․ զոհերից մեկը քրեական հեղինակություն է. Shamshyan
Մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ ըստ տեղեկությունների նրանցից մեկը մահացել է։

Սկզբնաղբյուր կայքը հայտնում է, որ մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, որը տեղում է մահացել, իսկ հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, որը հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ: Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն է, որը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում
Այսօր՝ ժամը 16։00-ի սահմանում, մոտ 10 րոպե ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում։ Լուրջ վնաս են կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Կրասնոդարի դպրոցում երեխաների վրա տանիքի փլուզման առաջին կադրերը
Համացանցում հրապարակվել են Կրասնոդարի թիվ 29 դպրոցում տեղի ունեցած միջադեպի առաջին կադրերը: Ուժեղ քամին պոկել էր տանիքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում «Վրացական երազանքի» երիտասարդական թևի և ուսանողների միջև. Թբիլիսիում իրավիճակը լարված է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի շաբաթօրյա դասախոսությունը Թբիլիսիի պետական համալսարանում ավարտվել է «Վրացական երազանք...
Անհայտ անձը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի վրա
Կոպենհագենում անհայտ անձը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի վրաԻնչպես հայտնում է Ekstra Bladet-ը, մի տղամա...