ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ բացահայտումը
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ս.Թ.-ի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են երեք հատ ПМ, մեկ հատ ТТ, մեկ հատ CZ P-07 մոդելի ատրճանակներ, մեկ հատ Pulsar մոդելի գիշերային տեսանելիության սարք և ընդհանուր 201 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ 22 տարվա տնից դուրս չեմ գա, ես իմ տունը, իմ հողը չեմ ծախում. կիրանցեցի Խանում Թամրազյան
Կիրանցի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը ևս, ըստ պարտադրվող սահմանազատման, անցնում է թշնամուն: «Իմ հարևան Սիմոնյան Մհեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին
Սուրբ Աննա եկեղեցում, երբ կիրակնօրյա Սուրբ պատարագին իր քարոզի խոսքն էր ասում Բագրատ Սրբազանը, փոքրիկ միջադեպ տեղի ունեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ կարկտահարություն Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում
Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում: Իր ֆեյսբուքյան էջում գրել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է քայլերթ՝ դեպի Երևան, որը առաջնորդելու է Բագրատ Սրբազանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է...