Սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում․ Թովմաս Առաքելյան
Մենք վստահությամբ ու հավատարմությամբ շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության։ Այս մասին երիտասարդական երթի ժամանակ հայտարարեց Թովմաս Առաքելյանը:
«Երկու օր առաջ տեսանք, որ ուսանողներն ամբողջապես դասադուլի օրակարգի մեջ էին: Ամենակարևորը մենք համբերատար ենք, այս շարժման մեջ դա շատ կարևոր է: Պետք չէ սպասել, որ երկու օրում ինչ-որ բաներ են լինելու: Մենք փոքր քայլերի գեղեցիկ արվեստը գիտենք և շարունակում ենք վստահ գնալ առաջ: Կոչ եմ անում կասկածները հաղթահարել և վստահել, սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում»,-նշեց նա:
Թովմաս Առաքելյանի խոսքով՝ Սրբազան հայրը շատ վստահ և համբերատար շարունակում է առաջ տանել ճշմարտության օրակարգը։
Հիշեցնենք, որ այսօր 18։30 Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաք։
Նմանատիպ հոդվածներ
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրե...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...
Քաղաքականության մեջ այսքան խորացած մարդը չի կարող համարվել Սրբազան. Արփինե Դավոյան
Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվ...