Սա Երևանում շարժման սկիզբն է․ Գառնիկ Դանիելյան
Մենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն տեղափոխել ենք Երևան։ Այս մասին պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ սա Երևանում շարժման սկիզբն է։
«Կարևոր է, որ այս արթնացնելու գործընթացը սկսվել և շարունակվում է: Վիճակը, որ կար մինչ այդ՝ հուսահատված էին մարդիկ, մենք կարողացանք մեր քայերով, գործողություններով դա փոխել: Շատ մեծ ծավալի աշխատանք է տարվել: Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ դա հեշտ էր, չարաչար սխալվում են»,-նշեց նա:
Բագրատ Սրբազանն այսօր ևս մասնակցում է Սուրբ Պատարագի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Եկեղեցու բակում, դիմելով հավաքվածներին՝ Բագրատ Սրբազանը հարցրեց․ «Բարի լույս, ժողովուրդ ջան, լա՞վ եք»։
Հավաքվածները հետաքրքրվեցին Սրբազանի առողջական վիճակով, նա էլ պատասխանեց, որ լավ է: «Օրհնվեք, Աստված պահապան»:
Նմանատիպ հոդվածներ
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Փաշինյանին կոչ է անում վերանայել իր հայտարարությունները
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շա...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...